Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Աղոթարան

Աղոթարան
29.09.2017 | 00:04

Հանուն կանանց ծնունդների մեջ մեծի՝ Հովհաննես (Մկրտչի), սուրբ Ստեփանոս Նախավկայի և բոլոր սրբերի, նրանց բարեխոսությամբ սրբի՛ր մեզ հոգու և մարմնի ամեն տեսակի պղծություններից և արժանացրու՛ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով և ճշմարտությամբ երկրպագելու և փառավորելու Քեզ՝ Ամենասուրբ Երրորդությանդ. ամեն:


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ